Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր չափազանց գեղեցիկ լուսանկարներ։
Նոր լուսանկարներում Նազենին սպիակ երկարափեշ զգեստով է և հիշեցնում է հունական դիցաբանության հերոսուհիներին։ Գեղեցիկ զգեստի հետ Նազենին համապատասխանեցրել է սև բարձրակրունկ կոշիկներն ու վերջում էլ իր կերպարն ամբողջացրել թագով։ «Երբ քեզ զգում ես իբրև հեքիաթի հերոսուհի»,- գրել է Նազենին՝ հրապարակված լուսանկարների մեկնաբանության դաշտում։