Ռոզա Ֆիլբերգի նոր գրավիչ լուսանկարն ու գրառումն այն մասին, որ անհամբերությամբ սպասում է երգի թողարկվելուն

Երգչուհի, դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը հերթական անգամ գրավել է իր հետևորդների ուշադրությունը՝ հրապարակելով նոր, նուրբ ու գեղեցիկ լուսանկար։ Ինքնանկարում, որը հրապարակավել է Ռոզայի ինստագրամյան էջում, երգչուհին ցուցադրել է իր նրբաճաշակ դիմահարդարումն ու ճոխ ու նորաոճ սանրվածքը։

«Արդեն չեմ համբերում, թե երբ եմ ձեզ ներկայացնելու իմ նոր երգը»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Ռոզա Ֆիլբերգը։ Նրա ինստագրամյան հետևորդներն էլ նշել են, որ նույնպես անհամբերությամբ սպասում են նոր երգին։