Արման Նշանյանը շուտով հայրիկ է դառնալու

Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը  ծնվել է դերասաններ Շաքե Թուխմանյանի և Ժան Նշանյանի ընտանիքում, օպերային երգչուհի Աննա Նշանյանի թոռն է:
Հայ հանդիսատեսին նա ծանոթ է իր օպերային կատարումներով և «Եղբայրները» հեռուստասերիալում կերտած Միքոյի հոգեբանական կերպարով:
Արման Նշանյանը կնոջ հետ լուսանկար է հրապարակել «Songs of Solomon» ֆիլմի պրեմիերայից։ Լուսանկարում արդեն երևում է դերասանի կնոջ կլորացած փորիկը: