Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու իր ամուսինը՝ նկարիչ Կարեն Արայանը, երեկ տոնել են իրենց ամուսնության 3-ամյակը։
Ամուսինները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել իրենց ինստագրամյան էջերում և ցույց տվել, թե ինչպես են իրենց օրը տոնել։ Ամուսինները նաև գեղեցիկ ու ջերմ գրառումներ են կատարել իրենց էջերում։
«Այսօր մեր ամուսնության 3-րդ տարեդարձն է: Կոչվում է կաշվե հարսանիք։ Ես շնորհակալ եմ տիեզերքին կնոջս համար:
Մինչ ամուսնությունս ես շատ էի փորձում պատկերացնել իմ ապագա կնոջը, թե ինչ արտաքին կունենա, ինչ բնավորություն ու ինչ հոգի: Բայց երբեք չի ստացվել մինչև վերջ ու հստակ տեսնել պատկերը:
Չեմ կարող գոնե մեկ օր անցկացնել առանց ասելու՝ Շնորհակալ եմ, որ դու կաս, Ալինաս»,- գրել է Կարեն Արայանը։
Շնորհավորանքի խոսքեր է գրել նաև Ալինա Մարտիրոսյանը․ «Երեք տարի միասին, շնորհավորում եմ, սիրելիս»։ Շնորհավորանքներին են միացել նաև զույգի ինստագրամյան հետևորդենրը, ովքեր նրանց ամենալավն ու բարին են ցանկացել։