Երգչուհի Աննա Սեդակովայի դուստրը` 14-ամյա Ալինա Բելկևիչը վերջերս մասնակցել է իրենց ընտանեկան «LA Story» բրենդի նոր հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել մոսկովյան նորաձևության շաբաթվա ընթացքում:
Աղջիկն արդեն մեծացել է և ինստագրամյան իր էջում ունի բազմաթիվ երկրպագուներ, որոնց ներկայանում է իր ոճային ու գայթակղիչ լուսանկարներով:
Հիշեցնենք, որ Ալինան Աննա Սեդակովայի առաջին ամուսնու` Վալենտին Բելկևիչի դուստրն է:
Տարիներ շարունակ Սեդակովան սկանդալների կիզակետում էր գտնվում Ալինայի հոր հետ լարված հարաբերությունների ու վեճերի պատճառով: Նա անգամ ներկա չէր Բելկևիչի թաղման արարողությանը: Ֆոտբոլիստի մահվան պատճառը սրտի հետ ունեցած խնդիրներն էին: Ֆուտբոլիստի մահից հետո Սեդակովան երկար ժամանակ պայքարում էր նրա մոսկովյան բնակարանը ձեռք բերելու համար: