Էմինեմը հարցաքննվել է Թրամփի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար

Ամերիկացի ռեփեր Էմինեմը հարցաքննության է ենթարկվել ԱՄՆ գաղտնի ծառայության կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչած սպառնալիքների համար, այս մասին գրում է Buzzfeed-ը:

Ասվել է, որ Framed երգում Էմինեմը Թրամփին անվանում է Դոնալդ Դաք և անպարկեշտ արտահայտություններ է անում նրա դստեր` Իվանկայի հասցեին:

Էմինեմը կատարվածը դեռևս չի մեկնաբանել։