Մաշկի արհեստական սևացումը, ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով, կարող է ունենալ առողջության համար բացասական ազդեցություն: Բժիշկների պնդմամբ՝ արհեստական արևայրուք՝ սոլիարի կարող են ընդունել միայն 14 տարին լրացած անձինք: :
Սպիտակ մաշկ, պիգմենտացիա, ու պեպեններ ունեցող անձինք պետք է խուսափեն արհեստական արևայրուքից, քանի որ այս դեպքում մաշկն ավելի քիչ է պաշտպանված, և մեծ է մելանոմի՝ մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:
Մեծ Բրիտանիան սոլիարի այցելելու համար տարիքային սահմանափակում ունի: Շատ երկրներում այս սահմանափակումը ընդունվեց այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհայաին կազմակերպությունն արհեստական արևայրուքի բացասական ազդեցությունը հավասարեցրեց ալկոհոլի ու ծխախոտի վտանգին:
Ֆինլանդացի այս մոդելը՝ Հանա Թիթենսորը, մանկուց ամաչել է իր սփրթնած մաշկի համար:
Դպրոցն ավարտելուն պես՝ Հանան սկսել է արհեստական արևայրուքներ ընդունել: Այսօր Հանան սոլիարի ստանում է ամեն օր: Նա արդեն մեկ անգամ հաղթահարել է մաշկի քաղցկեղը, բայց վնասակար սովոորությունը մոդելը չի պատրաստվում թողնել։
Հանան պատմում է․ «Առաջին տղան, ում ես սիրահարված եմ եղել, չէր հավանում սպիտակամորթ աղջիկների։ Ես դեռ դպրոցական տարիքում արհեստական արևայրուք էի ընդունում՝ նրան դուր գալու համար։ Սպիտակամորթ լինելն ինձ համար թերություն դարձավ, և ես չեմ կարողանում հաղթահարել այդ բարդույթը»։