Դերասանուհի Էմմա Սապունջյանը իր վերջին նախագծի՝ «Անավարտ երազ»-ի ավարտից հետո իր հանգսիտն է վայելում։
Էմման սկզբում հանգիստն անցկացնում էր հարևան Վրաստանում, հետո նաև սկսեց շրջել Հայաստանի գեղատեսիլ վայրերով ու վայելել մեր չքնաղ բնությունը։ Էմմայի ինստագրամյան հրապարակումներից կարող ենք դատել, որ դերասանուհին այժմ գտնվում է Տավուշում, որտեղ արդեն հասցրել է լինել Պարզ լճում, Հաղարծինում, Գոշավանքում, որտեղից էլ հրապարակել է հետաքրքիր ու գեղեցիկ լուսանկարներ։
Ի դեպ, դերասանուհին Վրաստանից լուսանկար էր հրապարակել, որտեղ Էմմայի հետ է եղել նաև դերասանուհի Մերի Մովսեսյանը։