«Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմի սիրելի դերասաններից Կիտ Հարինգթոնը արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է ալկոհոլային կախվածության պատճառով: Կիտի այդ խնդրի մասին լրագրողներին պատմել է դերասանի հոգեբանը: Հարինգթոնը արդարացել է լրագրողների մոտ՝ պատմելով, որ լարված աշխատանքը, անհաջող անձնական կյանքն ու չարդարացված սպասելիքները դեպրեսիայի պատճառ էին դարձել: Դերասանը դեպրեսիան սկզբից փորձում էր հաղթահարել խմիչքով, հետո թեթև թմրանյութերով․ հետագայում այս ամենն արդեն կախվածություն առաջացրեց:
Կիտ Հարինգթոնը հավատացնում է, որ բուժվում է հոգեբանների մոտ և խոստանում է երկրպագուներին շուտ ազատվել այդ կախվածությունից: