Ինչպես ձեզ արդեն տեղեկացրել էինք, դերասաններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը շաբաթներ առաջ օրինականացրել էին իրենց հարաբերությունները։ Դերասաններն իրենց մեղրամիսը որոշել են անցկացնել Բալիում, որտեղից էլ պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում իրենց միկրոբլոգներում։
Սոֆյան նոր լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում, որոնցում նրան ընկերակցում է ամուսինը՝ Աշոտը։ Լուսանկարներում նրանք միասին լողավազանում են։
«Երբ սիրո ուժը հաղթահարի ուժի սիրուն, աշխարհը կիմանա խաղաղությունն ինչ է»,- լուսանկարներին կից գրել է Սոֆյա Պողոսյանը։