Ինչպե՞ս է անցել Անդրանիկ Հարությունյանի որդու ատամհատիկն ու ի՞նչ մասնագիտություն է ընտրել փոքրիկը

Երեկ տեղի է ունեցել դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի որդու՝ Գրիշայի ատամհատիկի արարողությունը։ Չնայած այն բանին, որ երեխան դեռ  յոթ ամսական է, փոքրիկը արդեն հասցրել է հանել առաջին ատամը։
Անդրանիկ Հարությունյանի կինը՝ Մերի Հովհաանիսյանը, իր ֆեյսբուքյան էջում գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել ատամհատիկից։ Արարողությանը ներկա են եղել ընտանիքի մտերիմներն ու հարազատները։
Պարզվում է՝ փոքրիկը միանգամից երեք մասնագիտություն է ընտրել՝ ճարտարապետ, օդաչու և դեղագործ։
«Գրիշոկիս ատամհատիկը շնորհավոր»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Մերի Հովհաննիսյանը։