Արփի Գաբրիելյանը գյուղում. զվարճալի տեսանյութ

Արփի Գաբրիելյանը հայկական շոու-բիզնեսի ամենականացի և նուրբ աստղերից է:
Գեղեցկուհին հաճախ է ինստագրամյան էջում հրապարակված ֆոտոշարքերում ներկայանում էլեգանտ ու նրբագեղ կերպարներում: Սակայն այսօր Արփին իր միկրոբլոգում հրապարակել է զվարճալի տեսանյութ, որտեղ դերասանուհուն գյուղու սովորեցնում են կով կթել:
Տեսանյութից երևում է, որ Արփիի մոտ դա այդքան էլ լավ չի ստացվում:
Տեսանյութի մեկնաբանություններում երկրպագուները կատակել են ու ոգևորել են Արփիին` հավատացնելով, որ նրա մոտ ամեն ինչ ստացվում է, պետք է պարզապես շատ փորձել:
Հիշեցնենք, որ գեղեցկուհին նկարահանվում է «Ֆեյք մամա » հեռուստասերիալում: