Օրերս դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանը նշել է ծննդյան տոնը։ Դիանան դարձավ 20 տարեկան։
Դերասանուհու ծննդյան օրն անցել է մտերիմների, ընկերների ու գործընկերների միջավայրում։ Դեռ ուշ երեկոյից երգչուհին բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել հարազատներից ու ընկերներից, որոնց միացել են նաև Դիանայի ինստագրամյան հետևորդները։
Դիանան ծննդյան խնջույքին ներկայացել է շքեղ արծաթագույն զգեստով՝ պատված փայլերով, նաև նույն ոճով է եղել զարդարված տորթն ու սրահը։ Ծննդյան խնջույքին ներկա են եղել «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի դերասանական և նկարահանող կազմն, ինչպես նաև բազմաթիվ այլ հայտնի երգիչ-երգչուհիներ ու դերասաններ։ Խնջույքին ներկա էին Աշոտ Ղազարյանը, Նարե Գևորգյանը, Բեն Ավետիսյանը, Կարեն Ասլանյանը, Ժաննա Բուտուլյանը և շատ ուրիշներ։
Ծննդյանը օրը Դիանա Մխիթարյանը նաև անակնկալ նվեր է ստացել։ Դերասանուհու տատիկը նրան ավտոմեքենա է նվիրել։