«Ինչ չի կարելի անել». 8 խորհուրդ Նազենի Հովհաննիսյանից

Քանի որ ինստագրամում արդեն շատ են փոքր տարիքի երեխաները և դեռահասները, Նազենի Հովհաննիսյանը կիսվել է իր փորձառությամբ

«ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ
ՈՒԹ ԽՈՐՀՈՒՐԴ ԻՆՁՆԻՑ
1. Երբեք մի հանեք հոնքերը( մանավանդ, երբ դեռահաս եք), մեծանալով վստահ եմ, որ կարիքը չեք էլ ունենա.:
Հոնքերը թափվելու սովորություն ունեն, իսկ տարիքի հետ` նաև չաճելու( սխալ հանելու պատճառով):

2. Եթե կա հնարավորություն` մարմինը կրթեք փոքրուց, բայց ԵՐԲԵՔ ՄԻ ՊԱՐԱՊԵՔ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ:

3. Երբեք, լսու՞մ եք, երբեք մի հեռացրեք ձեր ճակատային ու քունքային հատվածի աղվամազերը լազերային էպիլացիայով, դա կարող է բերել գլխի մազի թափվելուն, ճաղատության կամ ուղղակի ստեղծել տգեղ անհամաչափություն դեմքի վրա:

4.Մի կոտրեք ատամներով ընկույզ կամ կաղին` դրանք ձեզ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ պիտի ծառայեն.
մի փոխարինեք ձեր առողջ ատամները վինիրով, երբ ընդամենը 20 տարեկան ե. ձեր կյանքի այդ որոշումը հետո չեք կարողանալու փոխել: Բնական ատամը խնամել է պետք, ոչ թե «փակել»:

5. Որքան հնարավոր է ՈՒՇ ներկեք մազերը (եթե մանավանդ կա սպիտակած մազեր սքողելու կարիքը, այլապես փոխում եք մազի առողջ ստուկտուրան, ու հետո դա կարող է հանգեցնել մազաթափության կամ գլխամաշկի հիվանդության, էլ չեմ խոսում ԽՆԱՅԱԾ ժամանակի մասին:

6. Վաղ տարիքում մի հագեք անհարմար, կոնքը ցածր նստվածքով ջինսեր. այդպիսով աղավաղում եք նախ ձեր նեղ իրանը, ստեղծում եք ծալքեր` ոչ ցանկալի մասերում, ու սեղմում արգանդի այն հատվածը, որը պիտի լինի ազատ` հետագայում պարգևելով ձեզ մայրության բերկրանքը:
Ի դեպ տղամարդկանց էլ է սա վերաբերում, կարճ մեջքով տաբատը փորի անցանկալի ծալքի պատճառ կարող է դառնալ. աբդոմինալ մկաններին պետք է ուշադիր լինել:

7. Քնեք, երիտասարդ տարիքում որքան կարող եք ժամանակին քնեք` նույն ժամին արթնանալով, դա է այն ռիթմը` բնությամբ սահմանված, որով կօգնեք ձեր օրգանիզմին հեշտ ու ճիշտ վերականգնվել, մնալ երիտասարդ ու առույգ:
Հոգնած դեմքով ու էներգիայով մարդը երբեք լույս չի ճառագում, ուշադրությունը տեղում չէ ու կառուցողական չէ:

8. Երբ արթնանում եք միանգամից մի խոսեք բաձր. ամբողջ օրը կարող եք լինել նյարդային` աղմկոտ արթնացումի պատճառով»,- գրել է Նազենին: