Ինչպես արդեն նշել էինք՝ երգչուհի Մարտա Կիրակոսյանը օրերս ամուսնու՝ Նահապետ Խաչատրյանի հետ տեղափոխվել էր ԱՄՆ։
Երգչուհին պարբերաբար նոր գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում իր միկրոբլգում, որոնցում հանդես է գալիս տարբերովող և հետաքրքկիր կերպարներում։
Վերջին հրապարակված լուսանկարներում Մարտան հագուստ և աքսեսուար ընտրելիս նախապատվությունը տվել է կարմիր գույնին։ Մարտան կրում է վառ կարմիր տաբատ, կարմիր գլխաշոր, կարմիր սպորտային կոշիկներ և նույն գույնի ակնոց, երգչուհու կերպարը լրացնում է ջինսե ժակետը։
Հիշեցնենք, որ երգչուհին հղի է և, ենթադրաբար, մինչև երեխայի լույս աշխարհ գալը զույգը կմնա ԱՄՆ-ում։