Թայրա Բենքսը ստեղծել է չգիրացնող պաղպաղակ

Թայրա Բենքսը մայիսին պետք է լուսանկարվեր Sports Illustrated ամսագրի համար, սակայն նա չկարողացավ դա անել, որովհետև 7 կգ ավելորդ քաշ էր հավաքել: Թայրան բացատրել է այդ ամենը՝ ասելով, որ իր գիրացման պատճառը պաղպաղակներն են եղել։
Մոդելը խենթանում է պաղպաղակի բոլոր տեսակների համար: Նա պատմում է, որ մայրն իրեն մանուկ տարիքում արգելել է պաղպաղակ ուտել՝ բրոնխների հիվանդության պատճառով։ Թայրան հիշում է․ «Ես աշխարհում, երևի, միակ երեխան էի, ով չգիտեր՝ ինչ համ ունի պաղպաղակը։ Ես ծնվել եմ Ինգլվուդում, որտեղ օդի ջերմաստիճանը բարձր է, և ամեն երկրորդը զովացնում է իր տապը պաղպաղակի միջոցով։ Դա ավելի էր դժվարեցնում իմ կարգավիճակը։ Միշտ երազում էի շուտ մեծանալ, որպեսզի առանց մայրիկիս թույլտվության պաղպաղակ ուտեմ»։
Թայրան որոշեց ստեղծել այնպիսի պաղպաղակ, որը չի գիրացնում: Պաղպաղակները արդեն օգոստոս ամսից վաճառքի մեջ են լինելու:
Թայրան պաղպաղակների արտադրությամբ զբաղվող իր ապրանքանիշն անվանել է Smize Cream: