Պարուհի, դերասանուհի Սիլվի Բարկովան, ով բնակվում է Հնդկաստանում, նոր ֆոտոշարք է տեղադեր իր միկրոբլոգում, որն արվել է Հայաստանում եղած ժամանակահատվածում։ Լուսանկարներում Սիլվին գտնվում է բնության գրկում։ Լուսանկարների մի մասը հրապարակվել է Սիլվիի լուսանկարչի ինստագրամյան էջում։
Ի դեպ, լուսանկարներն արվել են հոկտեմբերի սկզբներին՝ այն ժամանակ, երբ Սիլվին դեռ Հայաստանում էր։
Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է հնդիկի հետ և հիմա հիմնական բնակություն է հաստատել Հնդկաստանում։