Գայանե Ասլամազյանը շքեղ և նրբաոճ կերպարում

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում։
Դերասանուհու միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում Գայանեն ներկայացված է խոշոր պլանով և ցուցադրում է իր նուրբ դիմահարդարումն ու ոճային սանրվածքը։
Գայանեն սև զգեստով է և որպես աքսեսուար կրում է ճոխ վզնոց։
Դերասանուհու ինստագրամյան հետևորդներին բավականին դուր է եկել նրա արտաքին տեսքն ու նրանք հետաքրքիր ու ոգևորող մեկնաբանություններ են թողել։ «Աստվածուհի», «Բնական գեղեցկություն», «Շքեղ գեղեցկուհի և տաղանդավոր դերասանուհի»,- գրել են դերասանուհու ինստագրամյան հետևորդները։