Նորաձև ներքնազգեստներ 2020-2021

Մի վախեցեք կրել գունավոր ներքնազգեստ. դա նորաձև է և գեղեցիկ: Սակայն գունավոր ներքնազգեստ ընտրելիս  համադրեք այն հագուստի երանգների հետ: Օրինակ, բազմերանգ վերնաշապիկի տակից կարող եք կրել միայն միագույն ներքնազգեստ: Բայց խուսափեք ճչացող գույներից. դա վուլգարության նշան է:

Այս տարի նորաձև է մարմնագույն ներքնազգեստը: Նորաձևությանը հետևող յուրաքանյուր աղջիկ պահարանում պետք է ունենա մարմնագույն ներքնազգեստի գոնե մեկ կոմպլեկտ: Սպիտակ ներքնազգեստ կրեք միայն սպիտակ վերնաշապիկների տակից:

Թափանցիկ հագուստի տակից սպիտակի փոխարեն մարմնագույն ներքնազգեստ կրեք: Սպիտակ գույնը միշտ աչք է ծակում թափանցիկ հագուստի տակից:
Ժանեկազարդ և թափանցկ ներքնազգեստները նույնպես դուրս են եկել նորաձևությունից: Դրանք, անշուշտ, շատ սեքսուալ են, բայց ոճային չէն: