Պատկերացրե՛ք անսովոր նուրբ փրփուր կամ մուս: Հավանաբար Ձեր երևակայություն մեջ դա մի հրաշալի ուտեստ է, որը ստեղծված է մրգային կամ բանջարեղենային հյութերի հիման վրա: Ի դեպ, հենց փրփուրից պատրաստված ուտեստները հանդիսանում են ցանկացած մոլեկուլային ռեստորանի այցեքարտը: Եվ այս օդային փրփուրը կամ ինչպես այն անվանում են Եսպումասը կարող է պատրաստվել ցանկացած մթերքներից, օրինակ՝ կարտոֆիլից, հացից, աղից կամ նունիսկ մսից: Այդպիսի արդյունքի հնարավոր է հասնել հատուկ հավելումի՝ սոյայի լեցիտինի շնորհիվ:
Իհարկե, նման ուտեստները բավականին թանկ արժեն: 200 գրամ մսից պատրաստված Եսպումասն արժե 950 դոլար:
Սակայն այս գինն ընդհանրապես չի վախեցնում միլիոնատեր աստղերին, ովքեր կարող են իրենց թույլ տալ ողջ օրը սնվել նման թնակարժեք ուտեստներով:
Մոլեկուլային խոհանոցի խենթ սիրահարներից է նաև Քլոե Քարդաշյանը, ով լրագրողների հետ զրույցում հավատացրել է, որ կարողացել է ազատվել ավելորդ քաշից հենց նման ուտեստների շնորհիվ:
Քանի որ գեղեցկուհին շատ է սիրում ուտել, իսկ մոլեկուլային սնունդը չի կարող լիարժեք հագեցնել քաղցի զգացումը, նա օրական ծախսում էր 5-6 հազար դոլար, որպեսզի կարողանա ընդամենը մի քանի Եսպումաս ուտել՝ մրգերից կամ բանջարեղեններից:
Մոլեկուլային ուտեստների շնորհիվ նիհարել է նաև Ջեֆ Բեզոսի կինը Լորեն Սանչեսը: