Նիկի Մինաժը պատրաստվում է ամուսնանալ հանցագործի հետ

Հայտնի երգչուհի Նիկի Մինաժն օրեր առաջ հայտարարեց, որ շուտով տեղի կունենա իր և Քենեթ Փեթիի հարսանեկան արարողությունը: Քենեթը երգչուհու երկրպագուներից է եղել․ նա սովորական տղամարդ է, ով այդքան էլ լավ անցյալ չունի։ Քենեթը 11 տարի ազատազրկման է դատապարտված եղել՝ բռնաբարության փորձի և սպանության համար:
Մինաժի ընկերները և երկրպագուները չեն տալիս իրենց հավանությունն ու հանցագործ են համարում երգչուհու ապագա ամուսնուն: Մինաժը խոստովանում է, որ իր ծնողները սարսափելի վրդովված են և պնդում են՝ նախկին հանցագործներ երբեք չեն լինում: Բայց Մինաժը չի պատրաստվում ետ կանգնել իր որոշումից: Նրա և Քենեթի հարսանիքը տեղի է ունենալու այս ամռանը: Երգչուհին արդեն զբաղվում է հարսանեկան զգեստի ընտրությամբ:
Երգչուհին պատմում է․ «Իմ և Քենեթի ծանոթությունը կատարվել է փորձերից մեկի ժամանակ։ Նա իմ պարային խմբի անդամներից էր և իմ երկրպագուն։ Քենեթը մոտեցավ ինձ և խնդրեց լուսանկարվել։ Ես խառնվեցի ու շփոթվեցի՝ նրա աչքերի մեջ նայելով։ Քենեթը դա զգաց, և սկսեց սիրահետել ինձ։ Նրա մոտ ամեն ինչ ստացվեց։ Ես սիրում եմ նրան, ոչ թե նրա անցյալը»։