«Մերիլին Մոնրյան»․ Գոհար Ավետիսյանն իրեն համեմատել է Մերիլին Մոնրոյի հետ

Գոհարը բավականին հայտնի դիմահարդար էր, ոչ միայն Ռուսաստանում և Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Սակայն վերջերս գեղեցկուհին որոշեց զբաղվել երաժշտությամբ ու համարձակ քայլերով ներխուժեց շոու-բիզնես։
Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Գոհարը հասցրել է իր երկրպագուներին ներկայացնել երկու տեսահոլովակ, որոնցից մեկում նա հանդես է եկել Տիգրան Ասատրյանի հետ դուետով։
Միլիոնավոր երկրպագուներ, ովքեր նախկինում հետևում էին հայուհու ինստագրամյան էջին այժմ Գոհարի երգարվեստի սիրահարներն են և սպասում են նրա կողմից  նորությունների ու պրեմիերաների։
Իր միկրոբլոգում Գոհարը հրապարակել է փոքրիկ տեսանյութ, որտեղ իքնը երգում է Մերիլին Մոնրոյի երգը։
«Մերիլին Մոնրյան»,- մակագրել է լուսանկարը Գոհարը։