Գիտնականները սուրճի նոր օգտակար հատկություն են բացահայտել

Սուրճի պարբերաբար օգտագործումը կարող Է հանգեցնել մի շարք հիվանդությունների առաջացման նվազման: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի Գաստրոէնտերոլոգների կոլեգիայի կայքում:

Բեյլորի բժշկական քոլեջի մասնագետները հետազոտություն են կատարել 34 մարդու մասնակցությամբ, որի շրջանակներում վերցրել են հաստ աղու լորձաթաղանթի 97 բիոպսիաներ դրա տարբեր սեգմենտներից: Այնուհետև գինականները համեմատել են աղիներում տարբեր մանրէների տարածվածությունը կոֆեինի բարձր և ցածր գործածությամբ մասնակիցների մոտ: Պարզվել Է, որ առաջին խմբի մոտ կան ավելի շատ «լավ» հակաբորբոքային Faecalibacterium и Roseburia մանրէներ և ավելի քիչ վնասակար Erysipelatoclostridium մանրէներ: Ինչպես նշում են հետազոտողները, աղիների միկրոբիոտի կազմն ու կառուցվածքը կարևոր դեր Է խաղում սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի ու լյարդի հիանդությունների վտանգի նվազեցման գործում: