Հայկական շոու-բիզնսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Սուրեն Փահլևանյանը և Յանա Դանիելյանն այսօր նշում են իրենց ամուսնության 10 ատրին:
Յանա Դանիելյանն ընտանեկան արխիվից գեղեցիկ տեսանյութ է հրապարակել, որն անչափ հուզել է երկրպագուներին:
«10 տարի առաջ Աստված տեսավ մեր սերը, ընդունեց իր տանը և օրհնեց։
Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, և մի ակնթարթի պես էլ անցան մեր ամուսնական կյանքի առաջին տասը տարիները։
Մի բան կարող եմ ասել, ես երջանիկ կին եմ, ունեմ ամուր և սիրով լի ընտանիք, և դրանք ուղակի խոսքեր չեն։
Տասը տարին քիչ չէ, բայց նաև ոչինչ է այն տարիների համեմատ, որոնք դեռ պիտի ապրենք։
Շատ եմ քեզ սիրում Սուրս»,- իր հրապարակած տեսանյութին կից գրել է Յանան:
Ամուսնության 10-տարին անվանում են արճիճե կամ վարդագույն հարսանիքը. նշում են որպես հարսանիքից հետո ամենակարևոր իրադարձություններից մեկը: Սա նոր մի փուլ է, երբ, երկար ճանապարհ անցնելուց հետո, արվում են եզրակացություններ, վերագնահատում են միասին անցած ուղին, միասին կազմում են ապագա պլանները: Ավանդույթի համաձայն ամուսինը կնոջը նվիրում է 11 հատ վարդ, որոնցից 10-ը կարմիր են, խորհրդանշում են սերն ու կիրքը, իսկ մեկը` սպիտակ, որպես ապագա կյանքի հանդեպ հույսի, հավատի նշան: Կինն իր հերթին հագնում է վարդագույն զգեստ, իսկ մազերի մեջ ամրացնում նույն գույնի վարդ: Այս տարեդարձը անվանում են նաև Արճիճե: Այն խորհրդանշում է ամուսինների հարաբերությունների ճկունությունը: