Դերասանուհի, պարուհի Աննա Սիմոնյանը թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր գեղեցիկ լուսանկարներ որդու հետ։
Լուսանկարներն արվել են պարուհու և նրա որդու զբոսանքի ժամանակ, նկարներում փոքրիկ Անրին մոր գրկում է։
Հիշեցնենք, որ Աննա Սիմոնյանը և նրա ամուսինը՝ դերասան Մովսես Երեմյանը արդեն տևական ժամանակ է, ինչ բնակվում են ԱՄՆ-ում։ Զույգը համատեղ մեծացնում է իրենց միակ որդուն՝ Անրիին։
Նշենք նաև, որ այժմ ամուսինները չեն նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, սակայն զբաղվածություն ունեն իրենց առաջին մասնագիտությամբ՝ որպես պարողներ: