Արդեն երկար ժամանակ է լրատվամիջոցները բուռն քննարկում են՝ ինչու է արքայադուստր Հայան, վերցնելով իր երկու անչափահաս երեխաներին և 40 միլիոն դոլար, փախել Դուբայի կառավարչից ու փորձում ամուսնալուծվել:
The Daily Mail-ի հետաքննող լրագրողների շնորհիվ պարզվեց, որ տարիներ առաջ 70-ամյա Մուհամեդ Ռաշիդից փորձել են փախչել նաև նրա երկու դուստրերը ՝ Շամսան և Լատիֆան:
Շամսան հորից փորձել է թաքնվել 2000 թվականին՝ ապաստան գտնելով Անգլիայում: Ցավոք, աղջկան գտել են և թմրանյութերի օգնությամբ նրան կամազուրկ դարձնելով՝ հասցրել են Դուբայ: Այդ օրվանից աղջիկը հոգեբույժների հսկողության տակ է: Լատիֆան նույնպես փորձել է փախուստի դիմել, բայց գնալուց առաջ որոշել է տեսանյութ նկարահանել ու հրապարակել համացանցում, որտեղ ասվում էր, որ Մուհամեդ Ռաշիդն աշխարհի ամենաչար ու անսիրտ մարդն է․ նա կարող է սպանել անգամ սեփական երեխաներին: Լատիֆային նույնպես չի հաջողվել ազատվել հորից: Ամիսներ շարունակ բուժվելով հոգեբանների մոտ՝ Լատիֆան ի լուր աշխարհի ժխտեց նախկինում իր բոլոր ասածներն ու ներողություն աղերսեց հորից:
Հուսանք, որ արքայադուստր Հայան կկարողանա հասնել իր ցանկալի արդյունքին: