Ի՞նչ է սպասում Արևիկ Ուդումյանը իր զույգից

TV հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը հանդես է եկել նոր ֆոտոշարքով։ Լուսանկարներում, որոնք հրապարակվել են Արևիկի ինստագրամյան էջում, հաղորդավարուհին մարմնագույն տաբատով և մոխրագույն վերնաշապիկով է, կերպարը լրացնելու համար Արևիկը նախընտրել է վառ դիմահարդարում։
Արևիկը լուսանկարների մեկնաբանության դաշտում հետաքրքիր հարց է ուղղել իր հետևորդներին։
«Ի՞նչ ենք սպասում մեր զույգից… սե՞ր, ուշադրությու՞ն, հարգա՞նք, նվիրվածությու՞ն»,- հաղորդավարուհու այս հարցին նրա ինստագրամյան հետևորդները բավականին հետաքրքիր և ինքնատիպ պատասխաններ են տվել։