Ռիկի Մարտինը հայտնել է չորրորդ երեխայի ծննդյան մասին և հրապարակել առաջին լուսանկարը

Հայտնի երգիչ Ռիկի Մարտինն իր Ինստագրամում հայտնել է իր և հայկական արմատներով ամուսնու՝ Ջովան Յոսեֆի չորրորդ երեխայի ծննդյան մասին: «Մեր որդի Ռեն Մարտին Յոսեֆը լույս աշխարհ է եկել»,- գրել է երգիչը: Երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ, որի ինքնությունը զույգը գաղտնի է պահում:

Ռիկի Մարտինն ու Ջովան Յոսեֆը դաստիարակում են նաև 11-ամյա երկվորյակներ Մատեոյին և Վալենտինոյին, և դստերը՝ Լուչիային: Բոլոր երեխաները ծնվել են փոխնակ մոր օգնությամբ: