Ինչո՞ւ է Սիրուշոն հետաձգել իր երևանյան համերգն ու տեսահոլովակի պրեմիերան

Հայ հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոն տեղեկացրել է, որ հետաձգում է նեյեմբերի 2-ին կայանալիք իր երևանյան համերգն, ինչպես նաև չի կայանա նրա նոր տեսահոլովակի պրեմիերան․ մահացել է երգչուհու տատիկը։
Այս մասին մենք տեղեկանում ենք Սիրուշոյի Ինստագրամի էջում արված գրառումից, որի մեջ երգչուհին մասնավորապես նշել է․ «Երեկ կյանքից հեռացավ տատիկս, կենսուրախ և հոգատար տատիկս։ Շնորհակալ եմ իր ապրած տարիների համար…
Շնորհակալ եմ ընտանիքիս կողքին լինելու և բոլոր ցավակցությունների համար։ (Նոյեմբերի 2-ին Երևանում կայանալիք համերգս տեղափոխվում է նոյեմբերի 15, ինչպես նաև տեսահոլովակի պրեմիերան)
»։