Օրիգինալ և ոգեշնչող․ Հասմիկ Խոջյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր, բավականին հետաքրքիր և տարբերվող ֆոտոշարքով է հանդես եկել։ Լուսանկարներում դերասանուհին յուրահատուկ ու նախկինից տարբերվող ոճով է հանդես եկել։
Գանգրահեր դերասանուհին հանդես է եկել կարմիրի երանգների մեջ․ նա կրում է կարմիր ակնոց, կարմիր պայուսակ, կարմիր բարձրակրունկ կոշիկներ, ինչպես նաև դիմահարդարման մեջ էլ օգտագործվել է կարմիր շրթներկ։
Նոր լուսանկարները հրապարակվել են Հասմիկի և նրա լուսանկարչի ինստագրամյան էջերում։
Հիշեցնենք, որ դերասանուհին այժմ նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերության «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում։