Ըստ Forbes-ի վարկանիշի՝ Մայքլ Ջեքսոնը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը: Հայտնի է, որ 2019 թվականին նա վաստակել Է 60 մլն դոլար։
«Չնայած փոփ-արքայի վերաբերյալ ավելի ու ավելի հակասական տեղեկատվության հայտնվելուն, նրա երգերի ունկնդրումներն ԱՄՆ-ի սթրիմինգային ծառայություններում շարունակում են աճել՝ 2,1 մլրդ 2019 թվականին՝ մեկ տարի առաջվա 1,8 միլիարդի համեմատությամբ: Mijac Music կատալոգից, Լաս-Վեգասի շոուից և Sony-ի հետ երկարաժամկետ համաձայնագրից ստացված շահույթի շնորհիվ նա յոթերորդ տարին անընդմեջ պահպանում և ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիի տիտղոսը»,- նշում և Forbes-ը:
Ցուցակի երկրորդ տեղում և Էլվիս Փրեսլին (39 մլն դոլար), իսկ երրորդում ամերիկացի ծաղրանկարիչ Չառլզ Շուլցը (38 մլն դոլար):