Աննա Դովլաթյանի շքեղ կերպարը՝ ուլտրակարճ զգեստով

Երգչուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը նոր հետաքրքիր ու գրավիչ կերպարով է հանդես եկել։ Երգչուհին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակել մի քանի լուսանկարներ, որոնցից մեկում էլ Աննային ընկերակցում է ամուսինը՝ դերասան և երգիչ Դավիթ Աղաջանյանը։
Լուսանկարներում երգչուհին ալ կարմիր, փայլփլուն և բավականին կարճ զգեստով է։ Նա զգեստի հետ համադրել է սև բարձրակրունկ կոշիկներն ու գեղեցիկ և նրբաճաշակ դիմահարդարումն ու վարսահարդարումը։ Որպես աքսեսուար Աննան կրում է խոշոր ու հետաքրքիր դիզայնով ականջօղեր։