«Ինչ էլ անես, քեզ քննադատելու են». Գոհար Ավետիսյանը` իրեն վիրավորողների մասին

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով վերջերս արդեն ակտիվ զբաղվում է երաժշտությամբ և օրեր առաջ էլ ներկայացրեց իր ու Տիգրան Ասատրյանի զուգերգը, իր ինստագրամյան էջում կիսվել է չափազանց անկեղծ գրառմամբ:
«Ինչ էլ անես, քեզ քննադատելու են: Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս:
Ինձ քննադատում են այն բանի համար, որ ես իմ ինստագրամյան էջում բարձրացնում եմ կարևոր սոցիալական թեմաներ, որովհետև կարծում են` սա ձևամոլութոյւն է: Սակայն ես գտնում եմ, որ լավ է, երբ երիտասարդությունը քարոզում է բարություն:
Ինձ քննադատում են իմ բարձր ծիծաղի ու իմ տեսքի համար: Կարդալով այդ նամակները` շատ ժամանակ ցանկանում եմ պարզապես ջնջել իմ ինստագրամյան էջը, սակայն չեմ դադարում հավատալ, որ իրական գեղեցկությունը` հոգու գեղեցկությունն է: Ինձ քննադատում են, որ ես դարձա երգչուհի` ասելով, որ ես չունեմ ձայն, լսողություն, բայց ես երաժշտությամբ զբաղվել եմ դեռ մանկուց և ունեմ համապատասխան կրթություն:
Ինձ 10 տարի է քննադատում են` ասելով, որ դիմահարդարմամբ ես այլանդակում եմ մարդկանց և անում էին ամեն ինչ, որպեսզի հետ կանգնեմ իմ ընտրած ճանապարհից:
Բայց ի՞նչ կլիներ, եթե ես հավատայի այս ամենին և դավաճանեի ինձ ու իմ երազանքները: Ո՞րտեղ պետք է լինեի հիմա:
Հավատացեք ձեր երազանքներին ու սրտին, և ձեզ մոտ ամեն բան կստացվի»: