Ռիհաննան ներքնազգեստի նոր հավաքածու Է ցուցադրել

Հայտնի երգչուհի և Fenty նորաձևության տան հիմնադիր Ռիհաննան գովազդել Է ներքնազգեստի Savage x Fenty նոր հավաքածուն: Նա լուսանկար Է հրապարակել իր Ինստագրամի էջում։

Լուսանկարում երգչուհին պառկած Է մահճակալին՝ սև կրծկալով և կիսավարտիքով, զուգագուլպայով՝ Savage x Fenty մակագրությամբ և բարձրակրունկ կոշիկներով:

Ռիհաննան իր կերպարը համալրել Է երկու մանյակով և խոշոր ականջօղերով: Լուսանկարին կից արված մեկնաբանության մեջ երգչուհին հայտնել Է, որ նոր հավաքածուն, որը բաղկացած Է երեք մոդելից, մշակվել Է Ջալիլ Վիվերի՝ Fenty տան կրտսեր կրեատիվ տնօրենի կողմից, որին նաև համարում են Ռիհաննայի ոճաբանը: Բաժանորդների մեծամասնությունը հիացել Է երգչուհու արտաքին տեսքով և գովաբանել Է նոր ներքնազգեստը: