Ռումինացի երգչուհի Իննան կորել է Ռուսաստանում՝ թիկնապահների և հոգեբանի հետ միասին

Մոսկվայում կորել է ռումինացի հայտնի երգչուհի Իննան, այս մասին հայտնել է «Москва» գործակալությունը։
Իննան իր խմբի հետ Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել մոտ մեկ շաբաթ առաջ։ Ինչից հետո նա դադարել է կապի դուրս գալ և Իննայի ծանոթներից մեկը անհանգստացած լինելով նրա ճակատագրով՝ որոշել է ոստիկանություն դիմել։
Իննայի հետ միասին անհետացել են նաև նրա թիկնապահ-վարորդը, հոգեբան-կոսմետոլոգն ու երաժիշտներից մեկը:

Երգչուհու ծանոթը ենթադրել է, որ Իննային կարող էին ալկոհոլ հյուրասիրել զվարճանքի կենտրոններից մեկում, ապա գողանալ նրա իրերը, քանի որ երգչուհին «թեև բավական խելացի է, սակայն շատ է վստահում» բոլորին: Ոստիկանությունը պարզում է հանգամանքները:

Իննան Բուխարեստից Մոսկվա էր ժամանել հոկտեմբերի 26-ին և կանգ էր առել տեղի հյուրանոցներից մեկում: Նա պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ, սակայն դադարել էր պատասխանել ծանոթի հեռախոսազանգերին: