Հենրի Քավիլը Ինստագրամում հրապարակել է «Վեդմակի» պաշտոնական թրեյլերը

Բրիտանացի դերասան Հենրի Քավիլն իր Ինստագրամում տեղադրել է Netflix-ի «Վեդմակ» սերիալի պաշտոնական թրեյլերը, որտեղ դերասանը կատարում է գլխավոր դերը։

Գերբնական արարածներ որսացող Ռիվիայից Գերալտեի մասին պատմող սերիալի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 20-ին: Սերիալում նաև նկարահանվել են Ֆրեյա Ալանը («Մահվան անապատը»), Աննա Շաֆերը («Հարրի Փոթեր»), Անյա Չալոտրան («Շերվուդ») և շատ ուրիշներ:

«Վեդմակը» լեհ գրող Անջեյ Սապկովսկու վեպերի շարքն է: Առաջինը գիրքը հրապարակել է 1986 թվականին, վերջինը՝ 2013-ին։

Ավելի ուշ գրքերի հիման վրա թողարկվել են նաև համակարգչային խաղեր։