Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր ընտանեկան ֆոտոշարքով է հանդես եկել Հելոուինի առթիվ՝ իր և ընտանիքի անդամների համար նոր կերպարներ ընտրելով:
Քարդաշյանը բոլոր 4 երեխաներին թրթուրների հանդերձանք է հագցրել, իսկ իր համար ընտրել է մայր թրթուրի կերպարը, իսկ ամուսնու՝ Քանյե Ուեսթի համար սարսափազդու բզեզի կերպար է ընտրել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը հրապարակել էր այլ թեմատիկ լուսանկար, որում Քանյեն ներկայացել էր դինոզավրի, իսկ ընտանիքի մյուս անդամները՝ նախամարդկանց կերպարներով:




