Ինչպիսի՞ն պետք է լինի կինը. Մանո Գրիգորյանի կանացիության գաղտնիքը

Հայկական աստղային ամենաջերմ ու ռոմանտիկ զույգերից Սարգիս և Մանո Գրիգորյանները հաճախ են իրենց ինստագրամյան էջերում կիսվում քնքուշ ու գեղեցիկ լուսանկարներով՝ ուրախացնելով իրենց երկրպագուներին:
Աստղային զույգը համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը:
Իր ինստագրամյան էջում Մանո Գրիգորյանը կիսվել է երկրպագուների հետ իր կանացիության գաղտնիքով:
«Հստակ հայացք, երկաթե նյարդեր, գեղեցիկ հանդերձանք, օգտակար մտքեր, ժպիտ և վագրի աչքեր պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ մոտ»,- իր լուսանկարներին կից նշել է Մանոն: