Ստալոնեի գեղեցկուհի դուստրը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել

73-ամյա դերասան Սիլվեստր Ստալոնեն ունի հինգ երեխա, որոնցից երեքը գեղեցկուհի դուստրերն են:
Վերջերս Ստալոնեն համատեղ լուսանկար է հրապարակել 23-ամյա Սոֆյայի հետ: Սոֆյան երեք դուստրերից ավագն է: Հայրն Ինստագրամում պարծեցել է դստեր հետ լուսանկարով՝ կատակելով, որ ինքը պարզապես թիկնապահ է:

Նշենք, որ Սոֆյան նկարահանվել է Harper’s Bazar-ի կազմի համար և Ինստագրամում ունի 1,2 միլիոն հետևորդ, այս մասին գրում է Thefamouspeople-ը:

Չնայած նորաձևության ոլորտում գրանցած հաջողություններին՝ աղջիկը ծրագրում է բարձր մակարդակի հասնել բիզնեսի ոլորտում։