Գեղասահքի օլիմպիական չեմպիոնի կատարումը դուդուկի հնչյունների ներքո

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Գրենոբլում կայացած «Internationaux de France»-ին ներկայացել է մի բեմադրությամբ, որտեղ հնչում է հայկական դուդուկ:

Հետաքրքրական է, որ Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով՝ ստեղծելով յուրահատուկ հակասություն երաժշտության ու կերպարի միջև:

«The Feeling Begins» կոչվող երաժշտության հեղինակը Փիթեր Գաբրիելն է: 2008 թվականին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյը երաժշտությունը կատարել են այն Լոնդոնում՝ Նելսոն Մանդելայի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառմանը: