Տարանտինոն ասել է՝ որն է 2019 թվականի լավագույն ֆիլմը

Տարանտինոն օրերս իր հարցազրույցներից մեկում նշել է, թե իր կարծիքով որն է 2019 թվականի լավագույն ֆիլմը: Բլորը սպասում էին, որ աշխարհահռչակ ռեժիսորը կտա «Ջոկեր» ֆիլմի անունը, սակայն Տարանտինոյի պնդմամբ՝ այս տարվա բացառիկ ֆիլմերից էր «Թակարդը»:
Ֆիլմի սցենարի հիմքոմ Հեյլիի կյանքի պատմությունն է, ով միայնակ ցանկանոմ է պայքարել բնական աղետի դեմ: Ֆլորիդայում սկսվում է 5-րդ կարգի փոթորիկ. տեսնելով, ոի իր հայրը չի պատասխանում զանգերին՝ Հեյլին ուղևորվում է տարահանված գոտի: Իրենց տան նկուղում Հեյլին կարոանում է գտնել անգիտակից հորը, սակայն նրան դեռ շատ փորձություններ են սպավում: Աղջիկը հայտնաբերում է, որ այնտեղ հսկայական ագրեսիվ կոկորդիլոս է հայտնվել։ Ջուրը շարունակվում է ներթափանցել, իսկ հսկայական սողունը պատրաստ է հարձակվել ցանկացած հնարավորության դեպքում։