Քիմ Քարդաշյանը ցանկանում է ազատվել ավելորդ քաշից

Քիմ Քարդաշյանն իր հարցազրույցնեից մեկում նշել է, որ պատրաստվում է 10 կգ նիհարել, որպեսզի մյուս տարի իր 40-ամյակին ներկայանա շքեղ ու անկրկնելի ետսքով:
Նա արդեն սկսել է ակտիվ մարզվել:

Քիմի մարզիչը լրագրողներին խոստովանել է, որ հեռուստաաստղը շաբաթվա մեջ 6 օր տանջվում է մարզարահներում և ջանք չի խնայում իր երազած արդյունքին հասնելու համար:
«Մեկ տարվա ընթացքում այսպիսի տեմպերով նա 10 կիլոգրամի փոխարեն կկորցնի 20 կգ»,- կատակել է Քիմի մարզիչը:

Ինքը՝ Քիմը, խոստովանում է, որ իր ավելորդ քաշի պատճառը վնասակար սնունդն է: Բացի գեղեցիկ ու սեքսուալ մարմին ունենալուց, աստղը ցանակնում է նաև բարելավել իր առողջությունը, ինչը անկանոն սննդկարագի և վնասակար ուտելիքնեի պատճառով շատ է տուժել:
Իր միլիոնավոր երկրպագուներին Քիմը խորհորդ է տվել նիհարել միայն մարզումների և առողջ սննդակարգի միջոցով՝ խուսափելով դիետաներից ու նիհարելու համար նախատեսված կասկածելի դեղահաբերից: