Ամերիկացի մոդելիեր Վերա Վանգը միշտ աչքի է ընկել յուրահատուկ մոտեցմամբ ու խելահեղ նորարարություններով նորձևության ոլորտում:
Նրա մոդելավորած զգեստները միշտ տարբերվում են ու ամեն անգամ զարմացնում են նորովի:
Դիզյաները պնդում է, որ հարսանյաց արարողության ամենակարևոր կերպարը հարսնացուն է, ով ամեն բան պետք է անի, որպեսզի տարբերվի ու մնա հյուրերի հիշողության մեջ:
Դիզայները նկատել է, որ հարսանյաց զգեստի գույնը շատ բան կարող է պատմել հարսնացուի բնավորության մասին: Վարդագույն ու մարմնագույն երանգներն ընտրողներն ավելի հնազանդ են ու ենթարկվող, կապույտի և կարմիրի սիրահարները՝ իշխանատենչ:
Վերա Վանգին դիմում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աննման լինել իրենց հարսանեկան արարողությանը և կոտրել բոլոր կարծրատիպերը: