Սննդագետները հանձնարարականների ցուցակ են կազմել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարող կանոնավոր կերպով զբաղվել սպորտով: Այդ մասին հայտնել է Food News-ը:
Առաջին հերթին անհրաժեշտ է սննդաբաժնում ավելացնել սպիտակուցով հարուստ մթերքներ՝ միս, թռչնամիս, ձուկ, լոբազգիներ: Նաև անհրաժեշտ է հրաժարվել քաղցր ըմպելիքներից, այդ թվում՝ Էներգետիկներից:
Սննդագետները նաև խորհուրդ են տալիս փորձել սնվելու ինտերվալային ռեժիմը, որի դեպքում սնունդ կարելի Է ընդունել որոշակի ժամերի: Բացի դրանից, շատ կարևոր է կրճատել կյանքում սթրեսների քանակը. դիմել հոգեբանի, զբաղվել մեդիտացիաներով և հաճախակի շփվել հարազատների ու ընկերների հետ: Պակաս կարևոր չէ նաև առողջ քունը, որն օրգանիզմին օգնում է վերականգնվելու, ինչպես նաև սովորական ֆիզիկական ակտիվությունը (ոչ սպորտային վարժությունները). զբոսանքները, տան հավաքում-մաքրումը, աշխատանքն այգում։