«Այդ հանգիստն ինձ շատ էր պետք». Անի Երանյանը Հայաստանում է

Անի Երանյանը հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ աստղերից մեկն է: Գեղեցկուհին որոշ ժամանակ առաջ զարմացրեց իր երկրպագուներին կտրուկ ոճափոխությամբ, որն անչափ դուր եկավ բոլորին:
Դերասանուհին երկար ժամանակ է, ինչ հեռացել էր հեռուստաէկրաններից և բնակություն էր հաստատել Հայաստանի սահմաններից դուրս, սակյան օրերս նա իր ինստագրամյան հետևորդներին ուրխացրեց` ասելով, որա րդեն վերադարձել է: Երկրպագուների այն հարցին, թե ինչու է Անին դադարեցրել իր ստեղծագործական գործունեությունը, դերասանուհին պատասխանել է. «Հավատացեք, այդ հանգիստն ինձ շատ էր պետք»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անի Երանյանը հանդես էր եկել համարձակ ու անեկղծ գրառմամբ, որը երկրպագուների կողմից առանձնահատուկ ուշադրության էր արժանացել:
«Գիտես, թե ինչու եմ ես ուրիշ, որովհետև ես չեմ վախենում սիրել, չեմ վախենում ներել, չեմ վախենում թվալ ծիծաղելի ու լինել ազատ: Հիմարություն է ծանրաբեռնվել ուրիշի վախերով, ուրիշի կարծիքով և քննադատություններով: Ցանկանալով արժանանալ բոլորի հավանությանը՝ հնարավոր է կորցնել սեփական «ես»-ը: Ես ուրիշ եմ, որովհետև գնահատում եմ իմ միակ «ես»-ը, իմ միակ կյանքում»,-  նշել էր Անին: