Cartier բրենդը հիմնադրվել է 1847 թվականին Լուի Ֆրանսուա Կարտիեի կողմից` որպես փոքր ոսկերչական արհեստանոց, սակայն այն այսօր աշխարհահռչակ ապրանքանիշ է և համարվում է լավագույնը շուկայում: Cartier-ի զարդերն ամենից թանկարժեքն են, դրանք կրելու մասին երազում են աշխարհի ամենահարուստ ու հեղինակավոր մարդիկ:
Չնայած որ իր տեսակի մեջ Cartier-ը լավագույնն է, այն նույնպես փորձում է հանդես գալ նորամուծություններով` ցանկանալով պահել ու ամրապնդել իր դերը դաշտում: Վերջերս բրենդը ներկայացրեց ոսկյա զարդերի իր նոր հավաքածուն, որը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց:
Ապրանքանիշի դիզայներների պնդմամբ` նրանք հեղափոխություն են անում նորաձևության բնագավառում, և գուցե այսօր այս զարդերը տարօրինակ են, բայց տարիներ անց դրանք կրելու է յուրաքանչյուրը:
Ձեզ ենք ներկայացնում բրենդի նոր հավաքածուն: