Էնրիկե Իգլեսիասը ենթադրաբար համերգ կունենա Երևանում 2020-ին, Հայաստանում կբացվի Berin Iglesias Art-ի ներկայացուցչություն

Այս օրերին Հայաստանը կրկին հայտնվել է երաժշտական աշխարհի, մի շարք հեղինակավոր կազմակերպությունների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Silk Note Festival-ի շրջանակում 1-ին անգամ Հայաստանը հյուրընկալել է միակ և անկրկնելի Jamiroquai  խմբին, The Parov Stelar Band-ին և ամերիկացի վիրտուոզ կիթառահար Al Di Meolaին։

Այսօր Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում Silk Note Festival-ի մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման էին եկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը, Silk Note Festival-ի տնօրեն Արազ Բաղդասարյանը, Berin Iglesias Art միջազգային իվենթ հոլդինգի նախագահ Մաքսիմ Բերինը և Berin Iglesias Art միջազգային իվենթ հոլդինգի գործընկեր, Էնրիկե Իգլեսիասի ավագ եղբայր, պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը։ Ասուլիսին ներկա պետք է լիներ նաև Jamiroquai խմբի ֆրոնթմեն Ջեյ Քեյը, ում հետ հանդիպմանը ներկաները անհամբերությամբ էին սպասում, սակայն ինչ-ինչ պատճառներով երգիչը այդպես էլ չներկայացավ։

«Նոյեմբերի 6-ից 10-ը Հայաստանում տեղի է ունենալու հետաքրքիր մի իրադարձություն, որը անվանվում է Silk Note։ Փառատոնը նպատակ ունի ներգրավելու բազմաթիվ զբոսաշրջիկների ու Հայաստանը դարձնելու գրավիչ այլ երկրների արտիստների համար։ Silk Note-ն ուղղված է Հայաստանում մշակույթային կյանքի զարգացմանը։ Մենք տարբեր ուղղություններով ենք շարժվելու, տարբեր ոճի երաժշտություններ են լինելու, բայց ուզում եմ միանշանակ նշել, որ մենք ներգրավելու ենք միայն ճանաչված մարդկանց։ Մարդիկ, ում բրենդը օգտագործելով փորձելու ենք Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում պահել»,- նշեց փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանը։

Silk Note-ը «Իմ քայլը» հիմնադրամի և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախաձեռնությունն է։ Սա կազմակերպությունների առաջին համարձակ քայլն է Հայաստանում՝ այսպիսի համերգներ և միջոցառումներ կազմակերպելու համար։ Արազ Բաղդասարյանը հույս հայտնեց, որ Silk Note անունը դառնալու է բրենդ, որը տարածվելու է ամբողջ աշխարհով և լինելու է հայկական բարձր որակի չափանիշ։

««Իմ քայլը» հիմնադրամը, որպես սկզբունքային ուղենիշ, որդեգրել է երկարաժամկետ ծրագրերին աջակցելու, Հայաստանի զարգացմանն ուղղված միջոցառումներին խթանելու սկզբունքը։ Եվ նմանատիպ միջոցառումները, բնականաբար, բարձրացնում են Հայաստանի գրավչությունը՝ որպես տուրիստական ուղղության։ Նմանատիպ ճանապարհ են անցել մեր մի շարք հարևանները, և հաշվի առնելով նրանց փորձը՝ մենք ևս որդեգրել ենք այս քաղաքականությունը»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Եվ կարծես թե այս մոտեցումն արդեն սկսել է աշխատել․ հեռավոր Բրազիլիայից մի ընտանիք է ժամանել Հայաստան՝ հատուկ Jamiroquai խմբի համերգին ներկա գտնվելու համար։

Կազմակերպիչները հույս են հայտնում, որ նմանատիպ նախաձեռնությունները կլինեն շարունակական, քանի որ այն իսկապես աշխարհի ուշադրությունը հրավիրում է Հայաստանի վրա և թույլ է տալիս ապահովել զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք։

Ի դեպ, միջոցառումներից գոյացած գումարը կփոխանցվի մարզային մշակութային կենտրոնների զարգացմանը, որպեսզի մարզերում էլ հավասար պայմաններ ու միջոցներ ստեղծվեն, ինչպես որ Երևանում է։

«Փառատոնի համար ընտրվել են այնպիսի արտիստներ, ում երկար տարիներ սպասել են Հայաստանում։ Եվ նրանք արդեն իսկ համարվում են մշակութային տուրիստներ։ «Jamiroquai» խումբը, որն արդեն Հայաստանում է, ծանոթացել է հայկական մշակույթին, հասցրել պարել Քոչարի, համտեսել հայկական տարբեր ուտեստներ և նույնիսկ հայտնել են, որ տպավորված են Հայաստանով ու ցանկություն ունեն ևս մի քանի շաբաթ մնալ մեզ մոտ»,- ասաց Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը և հավելեց, որ այս ամենը

չորս տարիներին և կազմակերպել ենք մի շարք համերգներ աշխարհի տարբեր ծայրերում։ Ազնավուրը շատ է պատմել ձեր երկրի մասին, և հիմա էլ ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն եղավ գալու և այդ ամենում համոզվելու համար։ Սա առաջին մասշտաբային փառատոնն է ձեր երկրում, որն արդեն իրականություն հնարավոր է դարձել Berin Iglesias Art միջազգային իվենթ հոլդինգի հետ համագործակցության շնորհիվ։

Ի դեպ, Հայաստանում բացվելու է Berin Iglesias Art ընկերությունը։ Այն իրականցնելու է գործունեություն համերգների և միջոցառումների կազմակերպման ոլորտում և ներգրավելու է շատուշատ զբոսաշրջիկների, ինչպես նաև հնարավորություն է ստեղծելու հայ աստղերի համար միջազգային շուկա մուտք գործելու։

Ասուլիսի ընթացքում իր տպավորություններով կիսվեց նաև Berin Iglesias Art միջազգային իվենթ հոլդինգի նախագահ Մաքսիմ Բերինը․ «Ես առաջին անգամ եմ Հայաստանում, չնայած որ ձեր մասին շատ-շատ եմ լսել ու միշտ ամենալավը։ Մենք բախտ ենք ունեցել աշխատելու Շառլ Ազնավուրի հետ իր կյանքի վերջին է դառնում, բոլոր արտիստները արդեն ժամանել կամ ժամանում են Հայաստան, և ես ուրախ եմ, որ դրա մի մասն եմ հանդիսանում։ Ես համոզված եմ, որ մենք շատ կարճ ժամանակահատվածում կկարողանանք ստեղծել կոնկրետ իմիջ Հայաստանի համար, որով նա կներկայանա ամբողջ աշխարհին։ Մենք պլանավորում ենք այստեղ բերել ոչ միայն հայտնի արտիստների, այլ նաև կազմակերպել միջազգային ցուցահանդեսներ, ինչպես նաև թատրոնի ու օպերայի հայտնի բազմաթիվ ներկայացումներ ու բեմադրություններ»։

Անմասն չմնաց նաև Berin Iglesias Art ընկերության համանախագահ, պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը և խոսեց իրենց այս հետաքրքիր փառատոնից ու ընդհանուր ապագա ծրագրերից։ «Ես ութ տարի է, ինչ գալիս եմ Հայաստան, ու արդեն որոշ ժամանակ է, ինչ փնտրում ենք հնարավորություն՝ մշակութային միջոցառումների շնորհիվ այցելելու Հայաստան։ Silk Note փառատոնի միտքը հղացավ և կարծեցինք, որ լավագույն հարթակը կլինի միջազգային արտիստներին Հայաստան բերելու և մշակույթի տարածումը խթանելու համար։ Դրա համար էլ շնորհակալ ենք կազմակերպիչներին, առանց նրանց հնարավոր չէր լինի այս միջոցառումն իրականություն դարձնել և այս արտիստներին Հայաստան բերել»,- նշեց Խորխե Իգլեսիասը և հավելեց, որ իրենց հիմնական նպատակն է կամուրջ դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև՝ Հայաստանի միջոցով։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Խորխեն պատրաստվու՞մ է եղբորը՝ Էնրիկեին հրավիրել Հայաստան համերգային ծրագրով, ինչին ի պատասխան՝ պրոդյուսերը նշեց, որ անպայման կճշտի եղբոր եկող տարվա ծրագրերը ու կկազմակերպի նրա հայաստանյան համերգը։

Դե ինչ, մեզ էլ միայն մնում է սպասել խելահեղ փառատոնի մեկնարկին և վայելել ու բաց չթողնել այս բացառիկ հնարավորությունը։

Նյութը՝ Լուս Ավագյանի