Ջոլին ցուցադրել է մերկ մարմինն ու դժգոհել նախկին ամուսնուց՝ Բրեդ Փիթից

Վերջերս Անջելինա Ջոլիի հետ հարցազրույց էր հրապարակվել հայտնի Harper’s Bazaar ամսագրում: Հոդվածում 44-ամյա հոլիվուդյան դերասանուհին անկեղծորեն խոսել է իր կյանքի վերջին տարիների մասին և թե որքան դժվար էր նրա համար բաժանվել Բրեդ Փիթից։

Ամսագրի շապիկին աստղը հայտնվել է ամբողջովին մերկ վիճակում, միայն թեթև դիմահարդարմամբ և թափանցիկ վարագույրով ծածկված` բացարձակապես ոչինչ չթաքցնելով: Այսպիսով՝ դերասանուհին որոշել է ցույց տալ, որ ազնիվ է երկրպագուների հետ: Ֆոտոշարքի մյուս նկարներն ավելի անկեղծ էին, բայց առաջինին ոճային առումով չէին զիջում:

Ջոլին խոստովանել է, որ չնայած նա բաժանվել է Փիթից, նախկին ամուսինը շարունակում է մնալ իր կյանքում՝ երեխաների պատճառով: Համատեղ խնամակալության պատճառով դերասանուհին չի կարող տեղափոխվել այլ երկիր, քանի որ Փիթը շարունակում է մնալ ԱՄՆ-ում: Հետևաբար աստղը ստիպված է սպասել այնքան ժամանակ, մինչև ամենափոքրերը՝ երկվորյակներ Վիվիենն ու Նոքսը 18 տարեկան կդառնան: