Թմրանյութերի չարաշահման արդյունքում հիվանդանոցում հայտնված Էմինեմին փրկել է Էլթոն Ջոնը

Աշխարհահռչակ ռեփեր Էմինեմը դիմել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին՝ թմրամոլության դեմ պայքարում իրեն օգնելու համար: Այս մասին ասված է հիփ-հոփ կատարողի «Չեմ վախենում. Էմինեմի էվոլյուցիան» (Not Afraid: The Evolution of Eminem) կենսագրականի մեջ։

2007-ին Էմինեմը հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում՝ ուժեղ ցավազրկող «Վիկոդինի» չափազանց մեծ դոզա ընդունելու պատճառով: Նշվում է, որ ռեփերը ընդունել է հերոինի չորս փաթեթին համարժեք դոզա: Կախվածությունից բուժման ընթացքում նա որոշել է օգնություն խնդրել Էլթոն Ջոնից: Նրանք ամենօրյա շփում են հաստատել և արդյունքում դարձել են մտերիմ ընկերներ: