Ժակլին Հիլը արդեն 10 տարի է, ինչ գործունեություն է ծավալում և համաշխարհային ճանաչում ունի: Ժակլինն ունի 5 միլիոն հետևորդ ինստագրամում և համագործակցել է հանրաճանաչ բրենդների հետ՝ Becca, Sigma Morphe:
Կոսմետիկայի վաճառքով զբաղվող Jaclyn Hill ապրանքանիշը մեծ պահանջարկ ու լավ համբավ ունի սպառողների շրջանակում: Այն մատչելի է ու որակյալ:
Օրեր առաջ, սակայն, Jaclyn Hill -ի ներկայացրած շրթներկերի հավաքածուն խայտառակեց բրենդն ու զրոյացրեց այսքան տարվա ընթացքում ձեռք բերած հաջողությունները: Jaclyn Hill- ի շրթներկերի անորակության առաջին պատճառն այն էր, որ նրանք արտադրվել էին ամիսներ առաջ, բայց վաճառքի էին հանվել միայն վերջերս: Բանն այն է, որ ապրանքանիշի հիմադիր- տնօրենը՝ Ժակլինը, ցանկանում էր թողարկել նոր հավքածուն ամուսնալուծությունից հետո՝ ամուսնուն բիզնեսից անմասն թողնելու համար: Բայց նրա այս քայլի պատճառով շրթներկերը որակազրկվել էին։
Շրթներկերի մի մասը չափազանց փափուկ էր և հալվող, մնացյալի մեջ պլաստմասե մանրաթելեր կային, իսկ շատերը այնքան հին էին, որ լցվել էին օդային պղպջակներով: Երկրպագուները խիստ հիասթափված էին: Ժակլինը սկզբից արդարանում էր՝ ասելով, որ պատճառը խանութների բարձր ջերմաստիճանն է, լաբորատորիայի սարքավորումների խափանումը, գործարանի մազե ձեռնոցներով աշխատակիցները: Բայց Ժակլինը վերջերս հասկացավ, որ իր հավաքածուն տապալվել է և խոստացավ սպառողին ներկայացնել շրթներկի ստուգված ու անթերի նոր տարբերակ: